2014թ. Time ամսագրի վարկածով ամենահեղինակավոր մարդկանց ցուցակը գլխավորել են հարավկորեացի երգչուհի Լի Չե Ռինը, որը հայտնի է CL մականունով, եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուս նախագահը երգչուհուն զիջել է ձայների 0.01 տոկոսը՝ հավաքելով 6.5 տոկոս։ Երրորդ տեղում է հայտնվել Լեդի Գագան, որի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 2.6 տոկոսը։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ 11-րդ, գրում է Lenta-ն։
Վարկանիշում են հայտնվել Դալայ Լաման, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը։





























