Բալթյան երկրների երկնքում ռուսական Սու-27 կործանիչը շատ մոտ հեռավորությամբ թռել է ամերիկյան հեռախույզ-օդանավի կողքով եւ քիչ է մնացել բախվի վերջինիս: Այս մասին տեղկությունը հաստատել են Պենտագոնում:
Washington Free Beacon պարբերականի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 7-ի առավոտյան: Ամերիկյան RC-135 օդանավը հետախուզական թռիչք է իրականացրել Բալթիկ ծովի վրայով: Նրա խնդիրը եղել է ռուսական սպառազինության, մասնավորապես Կալինինգրադի մարզում տեղակայված «Իսկանդեր» հրթիռային համալիրների դիտարկում իրականացնել:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունում նշել են, որ ռուսական կործանիչը մոտ 6 մետր հեռավորությամբ թռել է անզեն հետախուզական օդանավի կողքով: Գերատեսչության մամուլի քարտուղար Էյլին Լայնեսը այդ մանեւրը որակել է որպես «ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ», որը սպառնալիք է ստեղծել անձնակազմի կյանքի համար:





























