ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պանամայում Լատինական Ամերիկայի նախագահների գագաթնաժողովի ժամանակ վստահեցրել է, որ անցել են այն ժամանակները, երբ Վաշինգտոնը շահագործում էր այդ տարածաշրջանը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պարտքի տակ է մնացել աշխարհի մյուս հատվածի առաջ։ «Անցել են ժամանակները, երբ այդ տարածաշրջանում մեր քաղաքականությունը իրենից ներկայացնում էր անպատիժ միջամտություն պետությունների գործերին»,- հայտարարել է Օբաման, ում լսարանը արձագանքել է ծափողջույններով, գրում է The Washington Times-ը։

Օբաման նախագահներին կոչ է արել պահպանել ժողովրդավարական սկզբունքները, այդ թվում՝ ականջալուր լինել հանրային քննարկումներին եւ հարգել այլախոհներին, փոխանցում է Lenta-ն։

Բացի այդ, Օբաման առանձնացրել է ազատ շուկայի առավելությունները։ Նրա խոսքով՝ Լատինական Ամերիկայում գրեթե բոլորը բավական խելացի եղան՝ տնտեսության մեջ շուկայական փոփոխություններ կատարելու համար։