Տիբեթում բուդդայական միանձնուհին ինքնահրկիզման ակտ է կատարել՝ ի նշան տարածաշրջանում չինական իշխանության դեմ բողոքի։
Ինչպես հայտնել են տեղական իրավապաշտպան կազմակերպությունները, միանձնուհին այրել է ինքն իրեն Սիչուան նահանգի մենաստանի պատերի տակ՝ հայտարարելով, որ չինական իշխանություններից պահանջում է թույլ տալ հոգեւոր առաջնորդ Դալայ լամային մուտք գործել երկիր, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Վերջին մի քանի տարիների ընթացքում ավելի քան հարյուր տիբեթցի վանական ինքնահրկիզվել է՝ բողոքելով տիբեթցիների հալածանքների դեմ։





























