ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկին Միշել Օբաման 2014թ. վաստակել են 477 383 դոլար։ Այս մասին է վկայում Օբամա ընտանիքի եկամտի հայտարագիրը, որը հրապարակել է Սպիտակ տունը։ 2014թ. ունեցած եկամտի դիմաց ամուսինները 93 362 դոլար հարկ են մուծել պետական բյուջե, գրում է ՏԱՍՍ_ը։
Անցյալ տարի ունեցած եկամտի 14.8 տոկոսը՝ 70 712 դոլար, Բարաք եւ Միշել Օբամաները նվիրաբերել են 33 տարբեր բարեգործական ընկերությունների։
ԱՄՆ փոխնախագահ Ջե Բայդենն ու նրա տիկինը, համաձայն եկամտի հայտարարագրի, 2014թ. վաստակել են 388 844 դոլար։





























