ԱՄՆ Ֆլորիդա նահանգում Snickers-ի շոկոլադե սալիկը ավտոբուսի վարորդի վրա նետած բնակչին մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է New York Daily News-ը:
Ոստիկանության տվյալներով, ավտոբուսի ուղեւորներից մեկը՝ 33-ամյա Ջոել Փարքերը, սպառնացել է վարորդին:
Ավտոբուսից իջնելիս Փարքերը վարորդին Snickers է առաջարկել ու մերժում ստանալով, այն նետել է վարորդի գլխին, հաղորդում է Gazeta-ն:
Վարորդը միջադեպի մասին հայտնել է ոստիկանությանը: Փարքերին ձերբակալել են, սակայն 10 ժամ անց նա ազատ է արձակվել 250 դոլար գրավի դիմաց:
Պարբերականը նշում է, որ տղամարդը տուն է գնացել ոչ ավտոբուսով, որովհետեւ նրան ցմահ արգելել են երթեւեկել հասարակական տրանսպորտով:





























