Եգիպտոսի դատարանը ապրիլի 11-ին «Մուսուլման եղբայրներ» միջազգային իսլամիստական կազմակերպության եգիպտական մասնաճյուղի ղեկավար Մուհամմեդ Բադիին եւ նրա 13 համախոհներին մահվան է դատապարտել։

«Քաոս եւ բռնություն տարածելու մեղադրանքով Եգիպտոսի դատարանը մահվան է դատապարտել Մուհամմեդ Բադիին եւ նրա 13 համախոհներին»,- ասված է Reuters-ի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

2014թ. սեպտեմբերին Եգիպտոսի Գիզա նահանգում Բադիին ցմահ ազատազրկման էր դատապարտել։

Բադին «Մուսուլման եղբայրներ» եգիպտական մասնաճյուղը ղեկավարում էր 2010թ.։ Մուհամմեդ Մուրսիին տապալելուց հետո նրան 2013թ. կալանավորել էին։