Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 16-ին պետական այցով կժամանի Ղազախստան, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Այս մասին հաղորդում է Ղազախստանի նախագահի կայքը:
«Ապրիլի 16-ին նախատեսված են Նուրսուլթան Նազարբաեւի բանակցությունները Թուրքիայի Հանրապետության նախագահ ռաջեձ Թայիփ Էրդողանի հետ, ով Ղազախստան կժամանի պետական այցով»,-ասված է հաղորդագրությունում:
Այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կմասնակցեն բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին, հաղորդում է Gazeta-ն:





























