Թուրքիայի Աղրը նահանգում ապրիլի 11-ի գիշերը (Արարատ լեռան շրջակայք-խմբ) PKK-ի զինյալների եւ թուրք զինվորականների միջեւ զինված բախում է տեղի ունեցել։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Աղրը նահանգում զինվորականները տեղեկություններ են ստացել, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) կողմնակիցները պատրաստվում են քրդական մի միջոցառման շրջանակներում PKK-ի քարոզչություն իրականացնել, որի դեմն առնելու համար հատուկ թիմեր են ուղարկվել գյուղեր։
Նշվում է, որ PKK-ի զինյալները, նկատելով թուրք զինվորականներին, կրակ են բացել, որի ժամանակ վիրավորվել է 4 թուրք զինվորական։ Քուրդ զինյալների եւ թուրք զինվորականների զինված բախումը ժամերով ձգվել է։





























