Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Երեւանում ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-ից մինչեւ 24:00, սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթեւեկությունը: Այս մասին հաղորդում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման տնօրինությունը:
Ըստ այդմ, կսահմանափակվեն՝
- Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից,
- Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
- Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
- Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից,
- Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից,
- Գր.Լուսավորիչ փողոցը՝ Գր.Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից,
- Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան եւ Խորենացի-Մ.Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:





























