Արարատի մարզի Այնթափ գյուղի փողոցներից մեկում ապրիլի 10-ին թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել բնակիչների միջեւ, որն ավարտվել է դանակահարությամբ:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ 30-ամյա մի տղամարդ վիճաբանել է նախկին կնոջ հոր հետ, որի ընթացքում իր ձեռքի դանակով հարվածներ է հասցրել նախկին կնոջն ու վերջինիս հորը:

Նա, սակայն, դանակահարությամբ չի բավարարվել, այդքանից հետո սկսել է ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրանց` սպառնալով սպանել:

Տուժողներին տեղափոխել են հիվանդանոց: Իսկ դանակահարողին դեռ չեն հայտնաբերել: