Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի այցելուների համար մուտքը դեպի հուշահամալիր կբացվի ժամը  13:00-ից: Այս մասին հաղորդում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման տնօրինությունը:

Ըստ այդմ, Հուշահամալիրի տարածքում արտերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ: Հուշահամալիր այցելությունը շարունակվելու է նաեւ ապրիլի 25-ին:

Ապրիլի 24-ին` երեկոյան ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:

Երթուղին՝ Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Բաղրամյան պողոտա – Բարեկամության հրապարակ - Կիեւյան փողոց – Կիեւյան կամուրջ – Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ - Ծիեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: