«Քաղաքացիական շտաբի» նախաձեռնող խումբը որոշում է կայացրել հիմնադրելու «Ալյանս» Առաջադիմական Ցենտրիստական կուսակցությունը: Հիմնադիր համագումարը տեղի կունենա ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ս.թ. մայիսի 16-ին:

Այս պահին, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի պահանջի, ընթանում են կենտրոնական եւ անհրաժեշտ թվով մարզային կառույցների ձեւավորման աշխատանքներ: Միեւնույն ժամանակ նախապատրաստվում են կուսակցության կանոնադրության եւ ծրագրի նախագծերը:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել եւ նշել, որ ԲՀԿ-ում իր մնալն այլեւս աննպատակահարմար է: Նա ասել է, որ ընդունել է հազարից ավելի ազնիվ ու պարկեշտ իր համախոհների առաջարկն ու մասնակցում է «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու է պայքարը հանուն ապագայի: Նա դիմել էր մարզահամերգային համալիրին, որպեսզի մայիսի 2-ին դահլիճ տրամադրեն համագումարի համար, սակայն ազատ դահլիճ չկար: Դրանից հետո դիմել էին Կառավարության նիստերի դահլիճը վարձակալելու համար: