Հանրապետության տարածքում` ապրիլի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է զգալի անձրեւ եւ ամպրոպ, ապրիլի 13-ին` լեռնային շրջաններում` ձյուն:
Քամին՝ հարավային 5-10 մ/վրկ. արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 12-ին էապես չի փոխվի, 13-ին, 14-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետեւ աստիճանաբար կբարձրանա:
ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում ապրիլի 12-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +13+15 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +5+10,
Կոտայքում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +5+10,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +5+10,
Լոռիում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +6+11,
Տավուշում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+14,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +5+10,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +11+14,
Արարատում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+15,
Արմավիրում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+15,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +5+10,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +14+18,
Սյունիքի նախալեռներում՝ +4+7, ցերեկը՝ +9+14,
Lեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+15:




























