Դիարբեքիրի քաղաքապետարանը հերթական ժեստն է արել քաղաքապում ապրող հայերի նկատմամբ՝ քաղաքի վահանակների վրա քաղաքը կոչել նաեւ հայկական անունով՝ Տիգրանակերտ։
Դիարբեքիրի հայերից Արմեն Դեմիրճյանը Facebook-ի իր էջում տեղադրել է լուսանկար, որում նա կանգնած է քաղաքի վահանակներից մեկի մոտ, իսկ վահանակի վրա քաղաքապետարանի կողմից փակցված պաստառ է՝ քրդերենով եւ հայերենով գրություններով, իսկ գրության կողքին հենց Արմեն Դեմիրճյանի պատկերն է։
«Տիգրանակերտը կսիրեմ եւ չեմ աղտոտեր»,-գրված է հայերեն տարբերակում, իսկ քրդերեն տարբերակում նշված է Դիարբեքիր հին անունը՝ Ամեդ, որը ներկայում Դիարբեքիրի ոչ պաշտոնական քրդական անվանումն է։
Նշենք, որ Արմեն Դեմիրճյանը Դիարբեքիրի քիչ հայերից է, ով բացահայտ ընդունում է իր հայ լինելը։ Նա 2014-ին մի խումբ դիարբեքիրցի հայերի հետ եղել է Երեւանում։
.jpg)




























