Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ cը հանդիպեց Թուրքիայում հայկական, հրեական, ասորական համայնքների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդում է թուրքական «Haberler» կայքէջը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը հինգ նախարարների հետ միասին հանդիպել է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։
Թուրքիայի ժամանակով 14.00-ին Թուրքիայի վարչապետի օգնական Բյուլենտ Արինչին, պետնախարար Էգեմեն Բաղըշին, Ազգային կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն, պետնախարար Ֆարուք Չելիքին եւ վարչապետ Էրդողանին դիմավորեց Ստամբուլին հարակից կղզիների վարչական ղեկավար Մուսթաֆա Ֆարսաքօղլուն, դատապաշտպան Քեզբան Հաթեմին եւ լրագրող Օրալ Չալըշլարը։ Վարչապետ Էրդողանը նավահանգստից դեպի Անատոլիկան ակումբ, որտեղ պետք է հավաքը տեղի ունենա, քայլելով գնաց, որի ընթացքում զրուցում էր հավաքված քաղաքացիների հետ։ Մեծ կղզում այս հանդիպման համար խիստ անվտանգության միջոցառումներ են իրականացվել։
Թուրքիայում ապրող հայկական, հունական, հրեական եւ ասորական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ ճաշկերույթին քննարկվելու են ազգային փոքրամասնությունների խնդիրները։ Լրատվամիջոցների համար փակ այս հանդիպումը կավարտվի ուշ երեկոյան։



















