Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է ոսկու շուկայում ներկայացված արտադրանքի տեսականուն եւ գներին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով, լսել յուրաքանչյուրի մտահոգությունները եւ քննարկել դրանց լուծման տարբերակներ: Շնորհակալություն հայտնելով վարչապետին այցելության համար՝ ոսկու շուկայի աշխատակիցները խնդրել են վերանայել իրենց գործունեության նկատմամբ կիրառվող հարկային պարտավորությունները եւ նպաստավոր պայմաններ ստեղծել առեւտուրն աշխուժացնելու համար:
Վարչապետ Աբրահամյանը, մանրակրկիտ ծանոթանալով «Ոսկու աշխարհ»-ի աշխատակիցներին մտահոգող հարցերին, հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին՝ տոնավաճառի աշխատակիցների հետ քննարկել բարձրացված խնդիրները եւ ներկայացնել դրանց լուծման առաջարկություններ:































