Ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոս Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագ կմատուցի, որտեղ կյուրացնի եկեղեցու դոկտոր Սբ. Գրիգոր Նարեկացու կոչումը: Թեմայի շուրջ Վատիկանի Ռադիոն զրուցել է Ժորժ Դանքայնե Նորադունգյանի` Պապական հայկական քոլեջի ռեկտորի հետ: Ռադիոկայանի հետ զրույցում Նորադունգյանը հայտարարել է.
«Սուրբ Գրիգորին անցել է սրբագործման ճանապարհով` մնալով շատ համեստ եւ կատարելապես աննկատ: Նա իր ամբողջ կյանքն անց է կացրել սովորելով, սովորեցնելով, աղոթելով, լսելով ուրիշներին: Նրա հռչակը տարածվել է ամենուր: Նա մեծաթիվ աշխատանքներ է իրականացրել: Նրա ամենակարեւոր աշխատությունը ` Մատյան ողբերգությունը, աղոթք է առ Աստված: մինչեւ 20-րդ դարի սկիզբ այն յուրաքանչյուր հավատացյալ հայի սեղանի գիրքն է եղել:
Դժվար է մի քանի խոսքով փոխանցել նրա արծարծած թեմաների շրջանակը: Ներում, մեղք, բարեսրտություն, Սուրբ Երրորդության գաղտնիք: Պետք չէ ջանքեր գործադրել Աստծո մասին խոսելու կան մտածելու համար: Սա իրականություն է, որի ներսում ավելի լավ է մտածելչմտածել` խոսելու համար: Աստված անբացատրելի է:
Մեզ` հայերիս` յուրաքանչյուր հավատացող հայի վրա պատասխանատվություն է դրված ավելի լավ իմանալ նրա ժառանգության մասին: Մեր ժողովուրդը դարեր ի վեր ենթարկվել է հետապնդումների, եւ պահպանել իր հավատը: Սակայն կրոնական գիտելիքների ոչ պաշտոնական կողմը ոչ միշտ է հասանելի եղել: Ուստի հիմա նոր հանգամանքներ են առաջանում, որը հավանաբար կարեւոր է ցանկացած հայիս համար:
Սբ. Գրիգորիսի հնչեցրած եւս մեկ կարեւոր ուղերձ կայանում է ահա թե ինչում. նա ապրել է մինչեւ Եկեղեցու մեծ պառակտումը է. ուստի մարմնավորում է էկունումեզմի մասի ն հիշատակումը բոլորի համար . եւ կաթոլիկ եկեղեցու, եւ Հայ առաքելական: Մի գուցե մեր սրբերը կարող են նպաստել եկեղեցիների մերձեցմանը. կրկին մեր մեջ արթնացնել այդ պառակտումից մեր հոգիներում չսպիացած վերքի մասին հիշելու ծարավը» ...





























