Թվով 7-րդ «Ամերիկաների գագաթնաժողովը», որի շրջանակներում կայացավ Կուբայի եւ ԱՄՆ-ի առաջնորդների՝ կես դաի ընթացքում առաջին հանդիպումը, ավարտվել է Պանամայում, շաբաթ, առանց եզրափակիչ հռչակագրի, ինչը, սակայն, չխանգարեց, որ գագաթնաժողովը զգալի իրադարձություն դառնա Արեւմտյան կիսագնդի պատմության մեջ։

Երկօրյա հանդիպման հիմնական թեման եղել է «Ամերիկայի երկրներում բարգավաճման, հավասարության եւ համագործակցության խնդիրների» վերհանումը։ Բայց փաստացի ի սկզբանե գլխավոր հարցերը եղել են մի կողմից ԱՄՆ-Կուբա սկսված մերձեցումը, մյուս կողմից՝ Վաշինգտոնի եւ Կարակասի հարաբերությունների բարդացումը։

Գագաթնաժողովի մասնակիցների, պաշտոնական պատվիրակությունների եւ ավելի քան 2 հազար հավատարմագրված լրագրողների ուշադրությունը սեւեռված էր ԱՄՆ, Կուբայի եւ Վենեսուելայի առաջնորդների աշխատանքային գրաֆիկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինտրիգը պահվել է մինչեւ վերջին պահը։ Չի հաղորդվել հնարավոր հանդիպումների մասին։ Արդյունքում գագաթնաժողովը հուսախաբ չի արել ոչ նրանց, որոնք կոշտ հաաիմպերիալիստական հռետորաբանություն էին սպասում, ոչ դիրքորոշումների մեղմացում ցանկացողներին։