Շոտլանդիայում մեկնարկած ՆԱՏՕ-ի Joint Warrior վարժանքներին մասնակցում են ՌԾՈՒ, ՌՕՈՒ եւ ցամաքային ստորաբաժանումների մոտ 13 հազար զինվորականներ։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից հայտնում են, թե վարժանքներին նեգրավված են 13 պետությունների զինծառայողներ։
Ներկայացված տեղեկատվության համաձայն, վարժանքներին մասնակցում են 55 ռազմանավեր եւ սուզանավեր, նաեւ 70 օդանավեր։ Ներկայիս մարտավարական «ռազմախաղերը» պետք է դառնան խոշորագույնը Joint Warrior-ի պատմության ընթացքում։
Մինչեւ ապրիլի 24-ը ձգվող վարժանքների ընթացքում մշակվելու է դեսանտի իջեցումը առափնյա գոտում՝ ամֆիբիաների օգնությամբ՝ ուղղաթիռների աջակցությամբ, նաեւ ավիացիայի հարվածներ կոնկրետ թիրախներին։ Հատուկ ուշադրություն է դարձվելու հակառակորդի սուզանավերի հայտնաբեմանը։
Վարժանքներն անցնում են Շոտլանդիայի տարածքում, եւ ՊՆ-ն ձկնորսներին տեղեկացրել է հնարավոր խնդիրների մասին։




























