Air Canada ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար Boeing 777 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Իռլանդիայում՝ 87-ամյա թոշակառու կնոջ պատճառով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կանադական լրատվամիջոցները։

Երբ օդանավը գտնվելիս է եղել Ատլանտյան օվկիանոսի վրա թոշակառու կինն սկսել է սկանդալ սարքել։ Նա նույնիսկ հարձակվել է անձնակազմի անդամներից մեկի վրա։

Միջադեպից հետո օդանավի հրամանատարը արտակարգ վայրէջք է կատարել Դուբլինի Շենոն օդանավակայանում, որտեղ կնոջը ձերբակալել են։

Boeing 777-ը Տորոնտոյից թռչում էր Ֆրանկֆուրտ։ Օդանավում եղել է 211 ուղեւոր։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։