Առ այսօր կան մարդիկ, որոնք ձգտում են սպանել այլոց՝ որոշների գնությամբ եւ մյուսների լռությամբ։ Այդ մասին ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատկին նվիրված պատարագին։ Պատարագը կայացել է ապրիլի 12-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում, գրում է իտալական Il Messaggero պարբերականը։
Ֆրանցիսկոսը ատասանեց Հայոց ցեղասպանության մասին բառերն այնպես, ինպես ժամանակ Հովհաննես-Պողոս 2-րդը, որը 2002թ. ժամանել էր Երեւան եւ աղոթել 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի համար։
Նա արեց դա, թեեւ թուրքական իշխանությունները հակառակն էին համոզում, սպառնում, որ կճնշեն քրիստոնեական փոքրամասնություններին Թուրքիայում։ Իսկ այսօր Ֆրանցիսկոս պապը կրկնում է, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը Հայոց ցեղասպանությունն էր։ Պարբերականը գրում է, թե պատմության այդ մութ էջը աստիճանաբար մոռացության էր մատնվում։




























