Մարդկությունը, թվում է, չի կարող չի կարողանում դադարեցնել անմեղ արյուն թափելու սովորությունը։ Այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ այսօր՝ ապրիլի 12-ին, Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագի ժամանակ, գրում է իտալական Repubblica թերթը։
«Ցեղասպանությունից տուժել է հայ ժողովուրդը, նրանց հետ նաեւ սիրիացի կաթոլիկները եւ ուղղափառները, ասորիները, խալդերն ու հույները։ Սպանել են եպիսկոպոսներին, հոգեւորականներին, հավատացյալներին, կանանց, տղամարդկանց, ծերերին ու անգամ երեխաներին ու անօգնական հիվանդներին»,-հայտարարել է պոնտիֆիկը։
«Արդեն մեր ժամանակներում զանգվածային սպանություններ են տեղի ունենում Կամբոջայում, Ռուանդայում, Բուրունդիում։ Այդ ամենից հետո մարդկությունը, թվում է, ունակ չէ դադարեցնել անմեղ արյուն թափելու սովորությունը»,-հավելել է Ֆրանցիսկոս Պապը։
Թեեւ նախորդ տարի Թուրքիայի վարչապետ, հիմա արդեն նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ «ցավակցություններ» հայտնեց (չակերտները կան նաեւ օրիգինալ տեքստում-խմբ) զոհերի սերունդներին, Թուրքիայի կառավարությունը նախկինի պես հրաժարվում է ճանաչել Ցեղասպանությունը։ Դա էլ հենց ԵՄ-ի հետ Թուրքիայի անընդհատ տարաձայնությունների պատճառ է դառնում։ Այսպիսով, Հռոմի Պապի շուրթերից «ցեղասպանություն» բառը նաեւ ուժեղ քաղաքական ուղերձ է ցեղասպանության տարելիցի նախաշեմին, գրում է թերթը։
«Աստված տա, հայ եւ թուրք ժողովուրդները կրկին գնան հաշտության ճանապարհով, եւ Աստված տա, որ խաղաղություն հաստատվի Լեռնային Ղարաբաղում»,-հայտարարել է Հռոմի Պապը՝ հայերին ուղղված ուղերձում։
Նախկինում հայ եւ թուրք ժողովուրդները, չնայած տարբերություններին ու տարաձայնություններին, ապրել են խաղաղությամբ։ Անգամ պատերազմի սարսափների տարիներին եղել են փոխօգնության դեպքեր։ «Միայն նոր սենրդի նման ոգին կարող է ճանապարհ բացել դեպի նոր ապագա»,-ամփոփել է Ֆրանցիոսկոս Պապը։




























