Թուրքիան ձեռք է մեկնել Հայաստանին, բայց առանց շատ թույլ։ Այդ մասին ասվում է ֆրանսիական Le Monde թերթում հրապարակված հոդվածում՝ նվիրված Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագին։

Պատարագն արդեն հարուցել է Թուրքիայի իսլամական-պահպանողական կառավարության բուռն արձագանքը, նշում է թերթը։

Նշենք, որ ինչպես հաղորդել է ֆրանսիական Figaro-ն, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայում պապական նվիրակին կանչել են ԱԳՆ պարզաբանումների համար։

«Հռոմի պապից մենք ակնկալում ենք աշխարհում խաղաղությանն աջակցություն՝ իր զբաղեցրած հոգեւոր տեղի գիտակցմամբ, այլ ոչ անցյալի տարաձայնությունների քննարկում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։ Նա Ֆարնցիսկոսի հայտարարությունն անթույլատրելի է համարել, նշել, որ դա կարող է անուղղելի վնաս հասցնել Վատիկանի եւ Ակարայի հարաբերություններին։

«Թուրքական կառավարությունը, այդուհանդերձ, ապաշխարանքի ուղղությամբ քայլեր արեց, երբ 2014թ. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցեց զոհերի հարազատներին։ 2014թ. նոյեմբերին Թուրքիա այցի ժամանակ Հռոմի պապը ողջունեց այդ քայլը՝ այն «մեկնված ձեռք» եւ հաշտության կոչ անվանելով»,- գրում է թերթը՝ Թուրքիայի այդ ժեստը չափազանց թույլ անվանելով։