Ուրախալի է տեսնել մի առաջնորդի, որը չի փոխել իր վերաբերմունքը բարձր պաշտոն ստանձնելուց հետո։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ուղերձին, որը վերջինս հղել է Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագի ժամանակ։
Նշենք, որ ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հռոմի Պապի կողմից հատուկ պատարագ է անցկացվել: Հռոմի Պապն իր խոսքում նշել էր, որ 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է տեղի ունեցել: Այս արտահայտությունը կատաղեցրել է թուրքական իշխանություններին:




























