Անկարան ափսոսում է եւ հիասթափված է Հռոմի պապի հայտարարությունից, «թե Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները ցեղասպանություն են եւ 20-րդ դարի երեք ամենամեծ ողբերգություններից մեկը»։
Ինչպես Reuters-ին հայտնել է նախարարության ներկայացուցիչը, պատրիարքի հայտարարությունները դարձել են Ակարայի եւ Վատիկանի հարաբերություններում «վստահության խնդրի» պատճառ։ Թուրքիայի ԱԳՆ-ն «ցնցված է, որ Հռոմի պապը սպանությունները ցեղասպանություն է անվանել, իսկ դա միջազգային դատարանի կողմից հաստատված չէ»։
Նշենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ էր մատուցել Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում եւ հայտարարել էր, թե մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանդը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»։




























