Վատիկանում այսօր Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագից հետո նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Նորին Սրբության հետ:

Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Սրբազան քահանայապետին` Սուրբ Պատարագի համար:

Նշենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատարագ էր մատուցել Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում եւ հայտարարել էր, թե մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանդը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»։