Կուբայի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների կարգավորումը դանդաղ է լինելու։ Այդ մասին ապրիլի 12-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
«Առաջին քայլը դիվանագիտական հարաբերություններն են։ Ապա մենք կանցնենք լիարժեք գործընթացին»,- ասել է նա ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Քերին ընդգծել է, թե Պանամայում «լավ հանդիպում է անցկացրել Կուբայի ԱԳ նախարարի հետ»։ Բացի այդ, նախագահ Օբաման հանդիպել է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյին։
«Սա գործընթաց է»,- ամփոփել է Քերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



























