Սպիտակ տան անվտանգության պահպանության աշխատակիցներին ոտքի են հանել 4-ամյա երեխայի պատճառով, որը մտել է ԱՄՆ նախագահի նստավայրի ցանկապատի հարեւանությամբ գտնվող հեծանիվների կայանատեղի:
ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները զենքը ձեռքին վազել են հյուսիսային սիզամարգի ուղղությամբ, բայց այնտեղ 4-ամյա երեխայի են գտել: Փոքրիկին փոխանցել են ծնողներին:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, նախօրեին ԱՄՆ Կոնգրեսը փակել են՝ մոտակայքում տեղի ունեցած ինքնասպանության պատճառով: Շենքի մոտ տղամարդը գնդակարել էր իրեն: Բացի այդ, Կոնգրեսի արեւմտյան շքապատշգամբում կասկածելի փաթեթ են գտել:



























