Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի մասին հրապարակմամբ հանդես է եկել արաբական Al Jazeera հեռուստաալիքը։
Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմետ Փաչախչին հետ է կանչվել Անկարա, հաղորդում է հեռուստաալիքը։ Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, թե Հռոմի պապի խոսքերը «որեւէ արժեք չունեն թուրք ժողովրդի համար»։
«Ֆրանցիսկոսը, որ երկու տարի առաջ պապ ընտրվելու հետո ոտնահարեց դիվանագիտական արարողակարգի բազում ասպեկտներ, հնարավոր է, ասել է այդ բառերը 2013թ. հայկական պատվիրակության հետ, ինչով հարուցել է Անկարայի լուրջ բողոքները»,- գրում է հեռուստաալիքը։
Նշենք, որ «Ալ-Ջազիրան» ինքն է ոտնահարել էթիկան՝ Հռոմի պապին պարզապես «Ֆրանցիսկոս» ասելով։ Հավանաբար, պատճառը մահմեդական հանրությանը ուղղված խոսքերն էին՝ քրիստոնյաների դեմ հաածանքները դատապարտելու կոչով։




























