Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր ապրիլի 13-ին, ժամը 02.59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Ամենափրկիչ եկեղեցու մոտակայքից դուրս են բերել Է. Մ.-ի «ՎԱԶ 2121» մակնիշի 34 MU 480 համարանիշի ավտոմեքենան:
***
Ապրիլի 12-ին, ժամը 19.25-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Վահանավանք» հանգստյան գոտում ավտոմեքենա է արգելափակվել մայթեզրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Վահանավանք» հանգստյան գոտում արգելափակումից դուրս են բերել Ա. Ս.-ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 05 SU 012 պետհամարանիշով ավտոմեքենան:





























