Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 13-ին, ժամը 05.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար` ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ, «Օպել» մակնիշի 34 PT 310 համարանիշի (վարորդ` Վ. Ա., ծնվ. 1991թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլ. սյանը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ.Ա.-ին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: