Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, ապրիլի 12-ին, ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեւանա լճի ջրի մակարդակը բարձրացել է, եւ Կ. Հ.-ին պատկանող ափամերձ հատվածում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի 17 LO 444 համարանիշի ավտոմեքենան հայտնվել է լճում:

Հրշեջ-փրակարարները ջրից դուրս են բերել ավտոմեքենան: