Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալներին կստուգեն թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ օգտագործման գործում հնարավոր մեղադրանքի կապակցությամբ։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։
Նախօրեին Ինգուշեթիայի դատախազությունը հայտարարել էր, որ մեղադրյալ Զաուր Դադաեւը մարտի 5-ին ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ մասնակցության մեղադրանքով։ Ավելի ուշ, Դադաեւի խոսքով, նրան հանձնել են ԱԴԾ-ին, սակայն արդեն Նեմցովի սպանության գործով։
Բացի այդ, թերթի տվյալներով՝ բնակարանների ստուգման արդյունքում հայտնաբերվել է ինչ-որ սպիտակ փոշի։ Այս պահին դրանք ուղարկվել են քիմիական փորձաքննության։
Եթե փորձագետները հաստատեն մեղադրյալներից մեկի բնակարանում թմրանյութի առկայությունը, սպանության դրդապատճառները կփոխվեն։





























