Զատկական տոների առթիվ ուխտավորաբար Երուսաղեմում են գտնվում ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, պատգամավոր Սեյրան Սարոյանը եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանությունից հայտնում են, որ այցի ընթացքում նրանք Քրիստոսի գերեզմանի վրա աղոթել են Հայաստանի խաղաղության եւ սահմանին կանգնած հայ զինվորների համար: Նրանց կողմից խաչքար պիտի տեղադրվի Երուսաղեմի Հայոց Պատրիարքության «Պարոնտեր» կոչվող հողակտորի վրա, ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի:
Ապրիլ 11-ին նրանք սուրբ Հարության Տաճարում ներկա են եղել Լուսահանության արարողությանը:



























