Շուրջ 800 հազար երեխա հարկադրված է եղել լքել իրենց տները Նիգերիայի հյուսիս-արեւելքում «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման հարձակումների հետեւանքով։ Այս մասին հայտնում է ՄԱԿ մանկական հիմնադրամը։
Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ նրանց թիվը մեկ տարվա ընթացքում կրկնակի մեծացել է։ Շատ երեխաներ բռնություններից փախչում են Չադ, Նիգեր կամ Կամերուն, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Կազմակերպության զեկույցը համընկնում է Չիբոկ քաղաքում 200-ից ավելի աշակերտուհիների առեւանգման տարեթվին։



























