ՌԴ Քննչական կոմիտեն 5 քրգործ է հարուցել Խակասիայի հրդեհի գործով, գրում է Gazeta-ն։
«Խակասիայի հանրապետության հարցերով ՌԴ Քննչական կոմիտեն մի շարք շրջաններում հրդեհի փաստի եւ դրա արդյունքում մարդկանց մահվան ու բնակելի շինությունների զանգվածային բռնկման առնչությամբ հարուցվել է 5 քրեական գործ»,- մեջբերում է գործակալությունը Քննչական կոմիտեի ներկայացուցչին։
Քրեական գործը հարուցվել է «Անփութություն» հոդվածով։
Հիշեցնենք, որ նախօրեին ուժգին քամու պատճառով տարածաշրջանում սրվել է հրդեհավտանգ դրությունը։ Վերջին տեղեկություններով՝ հրդեհների հետեւանքով զոհվել է 15 մարդ։





























