ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան-Ծավ-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 52,5-րդ կմ հատվածում փլուզված ժայռաբեկորները ապրիլի 13-ին` ժամը 12:00-ի դրությամբ, Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները մաքրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից:

Ճանապարհը երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային  միջոցների համար: