Հայաստանի առջեւ դեռեւս կանգնած են կանանց դեմ բռնությունների դեմ պայքարի խնդիրները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, Հայաստանի ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը:

«Հայաստանը մեծ առաջընթաց քայլ է արել դեպի գենդերային հավասարություն, բայց կանանց դեմ բռնության դեպքեր այստեղ դեռ արձանագրվում է, ինչպես այլ երկրներում»,-ասել է նա:

Բրասերը հիշեցրել է, որ Եվրոպայի Խորհուրդն ընդունել է կանանց եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի ստամբուլյան կոնվենցիան, բայց հայաստանը դեռեւս չի ստորագրել ու վավերացրել այն: