Հուլիսի 31-ին Համբուրգում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի մի քանի մենամարտեր կհեռարձակվեն 3D ձեւաչափով:
«Բռնցքամարտն իդեալական է 3D հեռարձակման համար», - հայտարարել է Universum պրոմոուտերական ընկերության ղեկավար Կլաուս Պետեր Կոլը: «Ես դիտել եմ թեստային ցուցադրությունը, եւ դա անհավանական է: Թվում էր, թե դու բռնցքամարտիկների հետ ռինգում ես: 3D-ն չի համապատասխանում ֆուտբոլին եւ «Ֆորմուլա 1»-ին, որովհետեւ այնտեղ գործողությունը հեռու տարածության վրա է տեղի ունենում: Իսկ բռնցքամարտը 3D ձեւաչափում ցնցող է: Հեռուստահեռարձակումների ապագան դրանն է»,- ասել է նա:




























