Զինվորական պարտականությունները կատարելիս՝ հակառակորդի կողմից հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանի համար արդեն հավաքվել է 14 մլն դրամ: Այս մասին NEWS.am-ին ասաց զինծառայողի մայրը՝ Նաիրա Գալստյանը:
Նա հայտնեց, որ մարդիկ շարունակում են այցելել Գեւորգին, իրենց ֆինանսական եւ հոգեբանական աջակցությունն առաջարկել, սակայն հավաքված գումարը բավարար չէ՝ նրան Իսրայել տանելու համար: Նշենք, որ բուժման համար 56 հազար ԱՄՆ դոլար է անհրաժեշտ:
«Գեւորգը դեղեր է ստանում հիմա, վիճակը կայունանում է»,- նշեց մայրը:
Հիշեցնենք, որ Գեւորգ Եղիազարյանը վիրավորվել է 2011թ. դեկտեմբերի 27-ին, վնասվել է նրա ողերն ու ողնաշարը: Արդեն 3 տարի զինծառայողը տեղաշարժվել չի կարողանում: Հարազատների խոսքով՝ նրա բուժումը հնարավոր է միայն Իսրայելում:
Գեւորգ Եղիազարյանին օգնելու համար Յունիբանկ-ում բացվել է հաշվեհամար հոր՝ Էդիկ Եղիազարյանի անունով:
AMD 24100321447500
USD 24100321447501
EUR 24100321447502
Gofundme կայքում նույնպես հաշվեհամար է բացվելո՝ դրամական փոխանցումներ կատարելու համար՝ http://www.gofundme.com/qggmysc





























