Թուրքիայի ազգային արժույթը թարմացրել է իր պատմական մինիմումը՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 2.6565 թուրքական լիրայի։ Այս մասին վկայում են Ստամբուլի բորսայի տվյալները։

Փորձագետները սպասում են լիրայի հետագա արժեզրկմանը։

Թուրքիայի ազգային արժույթը արժեզրկվում է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քաղաքական անորոշության եւ ԱՄՆ Դաշնային հաշվառման ծառայության կողմից տոկոսադրույքների բարձրացման ակնկալիքների ֆոնին։ Թուրքական լիրան տարեսկզբից դոլարի նկատմամբ նվազել է 14 տոկոսով, ինչը զարգացող տնտեսությունների ազգային արժույթների կտրուկ անկումներից մեկն է