Մոսկվայի կառավարության «Ատլանտ-Սոյուզ» ավիաընկերությունը սկսել է Մոսկվա-Նախիջեւան-Մոսկվա ուղղությամբ ավիատոմսեր վաճառել։
2010 թվականի հուլիսի 27-ից չվերթերը կիրականացվեն երեքշաբթի օրերին՝ Boeing 737-800 ինքնաթիռներով։

Մոսկվա-Նախիջեւան ուղղության տոմսի նվազագույն արժեքը 160 եվրո է։ Սա «Ատլանտ-Սոյուզ»-ի երկրորդ ուղղությունն է դեպի Ադրբեջան։ 2009 թվականին ավիաընկերությունը սկսել էր թռիչքներ իրականացնել դեպի Գյանջա (Գանձակ)։