Ապրիլի 12-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի, ՃՈ 1-ին սպայական գումարտակի եւ ՊՊԾ գնդի ծառայողները Երեւան-Սեւան մայրուղու սկզբնամասից բերման են ենթարկել 29-ամյա Արթուր Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. հունիսի 2-ից հետախուզվում էր ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: