Եթե ռուսական գազի գինը նույնը լինի բոլոր եվրոպական երկրների համար, ապա այն կլինի առավելագույնը։ Այդ մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Միլլերի խոսքով՝ «Գազպրոմը» պատրաստ է մասնակցություն ունենալ Եվրոպայում գազատարների շինարարության գործում, որոնք կշարունակեն «Թուրքական հոսքը»։ Այդ նախագծի իրականացման շրջանակներում Ռուսաստանը պատրաստ է պահպանել Եվրամիության երրորդ էներգանախագիծը։