Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ խոսել էր Հայոց ցեղասպանության մասին, այսօր հաստատել է իր խոսքը։ Ինչպես հայտնում է իտալական Il Sole թերթի կայքը, Վատիկանի Սուրբ Մարթայի եկեղեցում Ֆրանցիսկոս Առաջինը հայտարարել է, որ քրիստոնյաների համար չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, եթե անգամ այն դառն է։
«Եկեղեցու ուղին անկեղծության ուղին է։ Դա ապացուցում է Քրիստոսի հարությունից հետո սուրբ առաքյալների վարած կյանքը։ Չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, անգամ դառը։ Սուրբ հոգին ի վիճակի է փոխել մեր ողջ կյանքը եւ մեզ համարձակություն տալ»,- հավելել է նա։



























