«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին տեղափոխել Երեւան եւ նշանակել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ: Իսկ, ահա. Կենտրոնի դատախազ Կարեն Բատիկյանը, որն այդ պաշտոնին էր նշանակվել 2013-ի նոյեմբերին, կտեղափոխվի այլ աշխատանքի:

Սեր տեղեկություններով՝ Գեւորգ Կոստանյանը չի պատրաստվում Կարեն Բատիկյանին մարզ ուղարկել, այսինքն՝ Րաֆֆի Ասլանյանի հետ տեղափոխության մասին լուրերը ճիշտ չեն:

Ենթադրվում է, որ Բատիկյանը կմնա մայրաքաղաքում եւ այստեղ ինչ-որ մի պաշտոն կստանա: Մասնավորապես, լուրեր կան, որ նա կարող է նշանակվել Երեւան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնում: Ի դեպ, վերջին շրջանում հաճախացել է Կոստանյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերի շրջանառումը: Ենթադրվում է, որ նա այս տեղափոխություններով ցանկանում է դատախազության համակարգին ցույց տալ, որ նախկինի պես ինքն է որոշումներ կայացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում