Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 04.04-ին ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Իջեւան-Դիլիջան հատվածի 4-րդ կմ-ին դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՈւԱԶ» մակնիշի 24 SS 893 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդը՝ 27-ամյա Տ. Ս.-ն, մահացել է:
Հրշեջ-փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:





























