Ապրիլի 11-ին, ժամը 01.00-ին, 22-ամյա Ադելինա Հ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ ընկերը` 21-ամյա Սարգիս Ա.-ն, ապրիլի 9-ին, ժամը 18.30-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 11/1 հասցեի մոտ ձեռքով հարվածել է իր դեմքին, այնուհետեւ բացահայտ հափշտակելով բջջային 2 հեռախոսները՝ դիմել է փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 01.30-ին Երեւանի Խանջյան փողոցի թիվ 31 հասցեի մոտից Սարգիս Ա.-ն բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է քննություն: