38-ամյա Աննա Մ.-ն ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր տվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում, համագյուղացին՝ 22-ամյա Պերճ Թ.-ն, տանը վիճաբանել է իր եւ ամուսնու հետ, ձեռքերով եւ ոտքերով հարվածել իր գլխին ու թիկունքին, ինչը տեսնելով իր ամուսինը` 50-ամյա Ալեքսան Մ.-ն, խոհանոցային դանակով հարվածել է Պերճ Թ.-ի թիկունքին եւ պատճառել մարմնական վնասվածք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դանակն առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























